0%

Սասնա Ծռեր I

Պրոյեկտի Մասին

Բնակելի համալիրը նախագծված է բարձրորակ կառուցապատման համար սահմանված նորմատիվային բոլոր պահանջները հաշվի առնելով, ներառյալ ինսուլացիան, սեյսմակայունությունը և այլն: Շինարարությունն իրականցվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսպատումը՝ բնական տուֆե սալիկներով:

Բոլոր այս առանձնահատկությունները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ համապատասխանաբար 14,16, 20 վերգետնյա, և յուրաքանչյուր մասնաշենքի համար 2 ստորգետնյա հարկերով, որոնք ներառում են 1-4 սենյականոց և 40-ից 141 քմ մակերեսներով բնակարաններ: Համալիրի շինարարությունն ավարտվել է 2012թ․-ին,  շահագործման հանձնվել ՝ 2013թ․-ի երկրորդ կիսամյակին:

Լոկացիա

Դավթաշենը քաղաքի նորակառույց և արագ զարգացող թաղամասերից է, որը գտնվում է Հրազդանի կիրճի հարևանությամբ ՝ քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու։  Համարվելով  էկոլոգիապես մաքուր և բարեկարգված շրջան՝  պատահական չէր համալիրի շինարարության համար ընտրված վայրը: Այն թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Կոմիտասի պողոտա կամ Հալաբյան փողոց, Մարզահամերգային համալիր և Բարեկամության հրապարակ,  իսկ մետրոպոլիտենի ʺԲարեկամություն″ կայարանը գտնվում է հինգ րոպեների վարելու հեռավորության վրա։

Հարմար տեղադիրքի շնորհիվ բնակարանների պատուհաններից  բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճը, Արարատյան դաշտավայրը և Դավթաշենի եկեղեցին, Արայի և Արագած լեռները և, իհարկե, բիբլիական Արարատը: Շենքի գրագետ տեղակայումը թույլ է տալիս համալիրի բոլոր բնակարաններին ունենալ բնական առատ լուսավորություն, իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը`  հիասքանչ տեսարաններ:

Ճարտարապետություն և Տեխնոլոգիա

Բիզնես դասի այս համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերց, որոնք ներառում են հետևյալ տեսակի բնակարաներ՝

  • 2-սենյականոց բնակարաններ ՝ 40 քմ, 67 քմ,
  • 3-սենյականոց բնակարաններ ՝ 85 քմ, 88 քմ,
  • 4-սենյականոց բնակարաններ ՝ 109 քմ, 115 քմ, 135 քմ, 141 քմ
Համալիրում նաև առկա են երկհարկանի (դուպլեքս) բնակարաններ՝ 270-320 քմ մակերեսով և ընդարձակ շքապատշգամբներով: 3 մետր առաստաղի բարձրությամբ բնակարաններում տեղադրված են բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ մետաղապլաստե պատուհաններ, որոնք զերծ են պահում փողոցի աղմուկից ու փոշուց ՝ թույլ տալով պահպանել  բնակարանների ջերմաստիճանը, որը ապահովում է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը: Բոլոր բնակարաններում ընդհանուր կանգնակների տեսքով իրականացված են ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով ՝ հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները ապահովում են  հիասքանչ շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը: 

Առանձնահատկություններ

01

Քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու տեղադիրք

02

Երկշերտ մետաղապլաստե պատուհաններ

03

Հարմարավետ պատշգամբներ ՝ հիասքանչ տեսարաններով

Հաջորդ Նախագիծը

Բուզանդ 91

Պրեմիում դասի այս հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է Երևանի սրտում ՝ Դիանա Աբգարի անվան գեղեցիկ պուրակի հարևանությամբ։ Համալիրը տեղակայված է Հանրապետության Հրապարակից ու Օպերայի և Բալետի Թատրոնից 5 րոպե քայլելու հեռավորության վրա։

ՎԵՐԵՎ