Ընկերության մասին
Ռենշին Քաղաքաշինական Ներդրումային Ընկերություն
Հիմնադրման Տարեթիվը
Ավելի Քան
20Տարիների Շարունակական
Աշխատանք և Արդյունքներ
Ընկերության Մասին
Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ և նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտոլով ապրելակերպի նոր ստանդարտներ: Գործի դնելով թիմի էքսպերտային գիտելիքները մենք ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնցով շեշտադրում ենք քաղաքի փոխակերպման և կայունության գաղափարը՝ համատեղելով ժամանակակից ապրելակերպի չափանիշները և նախագծերի իրականացման որակը՝ դրա իրագործման բոլոր փուլերում։ 2002-ից ՝ հիմնադրումից ի վեր՝ «Ռենշին» ընկերությունը առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում ՝ փոխակերպելով և թարմություն բերելով այս ոլորտին։
Տեսլական և Արժեքներ
Համաշխարհային չափանիշներով առաջնորդվելու արդյունքում ՝ մեր նախագծերը շարունակաբար դառնում են ավելի գրավիչ ՝ ազդեցություն ունենալով նաև Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման վրա։ Այս տարիների ընթացքում «Ռենշին»-ն իր յուրահատուկ ու տարբերվող տեղն է զբաղեցրել անշարժ գույքի ոլորտում։ Միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության ու պրոֆեսիոնալների թիմի համադրման արդյունքում մենք մշտապես սահմանում ենք նորարարությանը ուղղված բարձր ստանդարտներ։
Մեր Առաքելությունը
Պրոֆեսիոնալ Թիմ և Մասնագիտական Փորձառություն Քաղաքաշինական Ոլորտում. hաջողված քաղաքաշինական ծրագրերի իրականացման փորձի շնորհիվ ՝ մենք նորարություն ենք բերում մեր յուրաքանչյուր նոր նախագծով։
Ապրելակերպի Ձևավորում․ մեր յուրաքանչյուր նախագծի հիմքում ընկած է ոչ թէ քառակուսի մետր ստեղծելու այլ նոր ապրելակերպ ձևավորելու գաղափարը։
Միջազգային Ստանդարտների Առաջնագծում․ հավատարիմ մնալով միջազգային չափանիշներին և կիրառելով առաջադեմ տեխնոլոգիաներ ՝ մենք հետևողականորեն իրականացնում ենք նախագծեր, որոնք գերազանցում են սպասելիքները:
Կայունություն․ մենք ստեղծում ենք քաղաքաշինական արժեքներ, որոնք անխափան կերպով ինտեգրվում են շրջակա միջավայրին՝ ապահովելով մեր համայնքների ավելի կայուն ապագան։
Ձևավորելով Նոր Ապրելակերպ
Ընկերության Արդյունքները Թվերով
$300M+
Ընդհանուր Ներդրումներ
Գործընկեր Էքսպերտներ
և Խորհրդատուներ
Գործընկեր Կազմակերպություններ
1000+
Վաճառված Բնակարան
Բարեկարգված Հասարակական Տարածքներ
Կոմերցիոն Տարածքներ
Բնակելի Տարածքներ
Կառուցապատված Տարածք
Պարգևներ
2022
Best Mixed-Use Architecture Armenia
«Ռենշին» - ն իր նոր գերժամանակակից Artlife Kempinski Residences Yerevan նախագծով հաղթող է ճանաչվել ոլորտի ամենահեղինակավոր International Property Awards մրցանակաբաշխությունում, Mixed Use Architecture Armenia անվանակարգում։
2019
NOPRIZ Մրցանակ
2019 թ․ նոյեմբերի 22-ին, NOPRIZ միջազգային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողության ժամանակ «Սասնածռեր-II» համալիրն արժանացել է «Լավագույն Էկոնոմ Դասի Բնակելի Համալիր» մրցանակին։
2017
Վարչապետի Պարգև
2017 թ․ օգոստոսի 11-ին «Ռենշինի» հիմնադիրները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար: